Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ТОС-1А հրանետային համակարգեր, ինչպես նաև Т-90С տանկեր, 2С19 ինքնագնացներ և ՀՀՄ-3՝ հաղորդում է warfiles.ru կայքը:
Ավելի վաղ ТОС-1А մեքենաներից ձեռք է բերել նաև Ղազախստանը: Դրանք ստեղծված են Т-90 տանկերի հիմքով և հարստացված են В-92С2 շարժիչով: Հաղորդվում է, որ այս տեխնիկան ավելի ժամանակակից է, քան ռուսական բանակի տրամադրության տակ գտնվողները:
ТОС-1А-ն նախատեսված է բաց տարածությունում և շինություններում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու, ինչպես նաև թեթև զրահապատ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար:
Ադրբեջանի կողմից ձեռք բերված Т-90С տանկերն ունեն գիշերային տեսանելիության համակարգ, կառավարվող հրթիռային զենք, խոցելիության բարձր ճշգրտության միջոցները շարքից հանող օպտիկաէլեկտրոնային համալիրներ, օդափոխիչներ:











































