ԼՂՀ-ում այսօր հաքերային հարձակման են ենթարկվել մի քանի պաշտոնական կայքեր՝ www.mfenkr.am, www.minfin.nkr.am, www.stepanakert.am, www.gov.nkr.am–ը: Հարձակման մասին «Առաջին լրատվական»-ը փորձեց մանրամասներ պարզել Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից:
Նրա խոսքով՝ վերոնշյալ կայքերի վրա այժմ աշխատանքներ են տարվում, և մինչև վաղը դրանք պատրաստ կլինեն. «Հավանական է, որ սա նաև ադրբեջանական հարձակում է, բայց բավականին սեղմ ժամկետներում կայքերը կսկսեն իրենց աշխատանքը՝ կարող եմ վստահաբար ասել: Ադրբեջանը դրանով մեկ անգամ ևս ապացուցում է, որ ահաբեկչական պետություն է»:
Դավիթ Բաբայանը վստահեցրեց, որ կայքերի վրա աշխատում են որակյալ մասնագետներ, իսկ այդ կայքերից ինֆորմացիայի արտահոսք չի եղել:










































