Sunday, 12 05 2024
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

Սերժ Սարգսյանը համաձայնվեց կորցրած տարածքը թողնել հակառակորդին. Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

Վիեննայում տեղի ունեցած՝ Ս. Սարգսյան- Ի. Ալիև- համանախագահներ և արտգործնախարարներ հանդիպումից հետո հնչեցին հայտարարություններ, դուք ի՞նչ տպավորություն ենք ստացել, արդյո՞ք դիվանագիտական ճանապարհով մենք դեռ ունենք կարգավորման հնարավորություն, թե՞ կողմերն ավելի են հեռանում իրարից, և ռազմական լուծումն այլընտրանք չի ունենա:

-Ռազմական  լուծումն այլընտրանք ունի, ինչպես այլընտրանք ունեն նաև մադրիդյան սկզբունքները, բայց դրա համար Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է վերագնահատում կատարեն իրենց գոծողություններում, իրենց մոտեցումներում, և ես վստահ եմ, որ մենք ռեսուրսն ունենք իրավիճակը փոխելու:

Վիեննայի հանդիպումը, մեծ հաշվով, ընդամենը ամրագրեց ապրիլյան պատերազմական գործողությունների և տարածքային ռազմական արդյունքները և քաղաքական արդյունքը: Իսկ արդյունքը հետևյալն է. Ադրբեջանը նախահարձակ եղավ, Ադրբեջանը դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվեց, իր վերահսկողության տակ վերցրեց Արցախի սահմանադրական տարածքի մի մասը, և հայկական կողմերը որևէ կերպ այս հարցին չանդրադարձան: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համաձայնեց այդ կորսված տարածքը թողնել հակառակորդին, պաշտոնական Ստեփանակերտն էլ , ըստ էության, պահանջ չդրեց Հայաստանի առջև՝ այս խնդրով քաղաքական մակարդակով զբաղվելու:

-Ո՞րն է պատճառը, որ տարիներ շարունակ պաշտոնական Ստեփանակերտն, ըստ էության, Հայաստանից տարբերվող, Հայաստանին հակառակ դիրքորոշում, պահանջատեր դիքորոշում չունի: Եվ եթե խոսում ենք ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, ապա ո՞րը կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբերությունը բանակցային սեղանի շուրջ, եթե ԼՂ-ն պաշտոնական մակարդակով տարբերակվող դիրքորոշում չունի, և այսպես ասած, նսեմացված դեր է տանում:

-Շատ ճիշտ հարցադրումներ ներկայացրիք: Իսկապես Արցախը պետք վերջապես շարժվի և քաղաքական մակարդակում իր ինքնիշխանության իրավունքը և այդ ինքնիշանությունն ապահովելու ունակությունն ապահովի: Դրա համար ճանապարհներ, միջոցներ կան, գուցե անհրաժեշտ է նաև մասնագիտական խորհրդատվություն, որպեսզի այդ ճանապարհը կարողանա Ստեփանակերտը սկսել և անցնել. դա օրվա հրամայական է: Եթե պաշտոնական Ստեփանակերտը գտնում է և համոզված է, ինչպես որ Արցախի ժողովուրդն է գտնում, որ Արցախը պետք է անկախ պետությանը վայել քաղաքական վարվեցողություն դրսևորի, ապա պետք է գործողությունների դիմի, մենք կարող ենք դրանում օգնել:

Այսօրվա իշխանություններն, ըստ Ձեզ, ունե՞ն այդ կամքը, որպեսզի օգնելու դեքում հասնեն դրան, թե՞ Ստեփանակերտում անհրաժեշտ է իշխանախոխություն դրա համար:

-Ոչ մեկը դեռևս չգիտի, այդ իշխանությունը պետք է այդ ցանկությունը դրսևորի կամ կամովին հրաժարվի դրանից, եթե դրսևորի, կունենա համաժողովրդական աջակցություն, եթե հրաժարվի, հանրությունը պետք է այլ ելք գտնի այս իրավիճակից:

Եվ եթե վերադառնանք հնարավոր բանակցությունների վերսկսմանը, դուք նշեցիք մադրիդյան սկզբունքների մասին, արդյոք մադրիդյան սկզբունքների շուրջ են շարժվելու իշխանությունները: Ինչու եմ հարցնում, որովհետև և՛ քննարկման ժամանակ, և՛ Ս. Սարգսյանի այն հայտարարությունից հետո, ոչ մի զինվորի կյանք չարժե զոհել այդ հողերի համար, մենք այդ զինվորների կարիքը դեռ շատ ենք ունենալու, կարծես սրանով հող է նախապատրաստվում հետագա տարածքային զիջումների մասին, ինչը և ներառում է մադրիդյան սկզբունքները:

-Ճիշտ դիտարկում է, այո, և մեծ հաշվով Վիեննայում հանդիպումները միտված էին նրան, որպեսզի սկսվեն բանակցությունները մադրիդյան սկզբունքների շրջանակում, իսկ Հայաստանի ղեկավարությունն էլ ինչ-ինչ շատ լղոզված նախապայմաններ ներկայացրեց հենց միայն նրա համար, որ վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու տարածքները Ադրբեջանին ԼՂՀ կարգավիճակի դիմաց հանձնելու խնդիրը: Ես այս մոտեցումը անընդունելի եմ համարում, այդ վերաբերմունքը սկզբունքային է, հիմնված է այն համոզման վրա, որ մադրիդյան բանաձևը ո՛չ խաղաղություն կբերի մեր ժողովրդին, ո՛չ էլ Արցախի ճանաչում կապահովի. դա նոր պատերազմներ սկսելու դուռ է, մենք այդ իրավիճակից դուրս գալու ուղիներ կարող ենք գտնել, դրա համար համապատասխան մշակումներ են արված:

-Վիեննայում, փաստորեն, համաձայնություն ձեռք բերվեց մեխանիզմների ներդրման հետ կապված, թեպետ Ադրբեջանի նախագահի խորհրդականը կարծես հայտարարել է, որ իրենք համաձայնություն չեն տվել ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի լիազորությունները մեծացնելու մասով, այնուամենայնիվ, սա մշտապես եղել է Մինսկի խմբի արևմտյան նախագահների՝ ԱՄՆ-ի Ֆրանսիայի առաջարկությունը, ինչին համաձայնել է Հայաստանը, Ադրբեջանը մերժել է, Ռուսաստանն էլ չի բարձրաձայնել այդ մասին:

-Ռուսաստանն էլ է ընթացքում այդ տարատեսակ փոխվստահության միջոցների մասին ընթացքում խոսել, այլ խնդիր է, թե կոնկրետ որ միջնորդի նախաձեռնությունն ինչպես կիրականացվի, ինչպես նյութապես կմասնակցի այդ առաջարկի իրականացմանը, ով կլինի վերահսկողը, ես ամեն դեպում գործնական իրական արդյունքներ չեմ ակնկալում, միակ արդյունքը այն է, որ ֆիքսվեց, որ Արցախի տարածքը կարող է անպատժելի կերպով ռազմական ճանապարհով, թեկուզ մաս-մաս, անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ. Վիեննայից հասկանալի էր այսքանը:

-Ռուսաստանը մշտապես ձգտել է խաղաղապահ զորքեր տեղակայել ԼՂ-ում, հնարավոր է, որ սա չհաջողվեց Ռուսաստանին, և սպտիպված եղավ համաձայնել այդ մեխանիզմների ներդրմանը

-Չեմ ուզում ենթադրություններ անել, ոչինչ չեմ բացառում և ոչինչ չեմ հաստատում: Ինձ համար շատ ավելի կարևոր է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումը: Մենք մեր ապագան կարող ենք կառուցել միայն սեփական հեռատես, խելամիտ շրջահայաց քաղաքականության վրա:

-Տեսեք՝ մենք խոսում ենք, որ համաձայն չենք Ս. Սարգսյանի դիրքորոշման հետ, բայց հայաստանում այլընտրանքային դիրքորոշումը քիչ է բարձրաձայնվում, և եթե նույնիսկ բարձրաձայնվում է, այդ գործիչները համարվում են դավաճան, որ պատերազմական իրավիճակում քննադատում են նախագահին: Մենք ի՞նչ միջոցներ, ինչ լծակներ ունենք հիմա՝ արտահայտելու մեր դիրքորոշումը, որ մենք դեմ ենք մեր հողերի հանձնմանը:

– Կա ներքաղաքական ասպեկտը, իշխանությունը չի սիրում, երբ իրեն քննադատում են, իսկ երբ տեղին են քննադատում, դա շատ ցաոտ է ընկալվում: Բայց երևի իշխանությունն էլ պիտի փոխվի որակապես և ընդդիմությունն էլ պիտի որակապես փոխվի, և հանրությունն էլ որոշակի սկզբունքային անաչառ ճնշում պետք է կարողանա գործադրել թե իշխանության թե ընդդիմության վրա և կարողանա իր պահանջները ներկայացնել, դրա համար ԶԼՄ-ները հսայական ազդեցություն կարող են ունեալ: Իհարկեզանգվծային ակցիաները, ելույթները, միտինգները, նստացույցերն իրենց տեղն ունեն, բայց դրանք բողոքի արտահայտման ձևեր են, դրանք խնդրի լուծում չեն պարունակում, պարունակում են խնդրի լուծման պահանջ, բայց խնդիրը պետք է լուծվի մասնագիտորեն ճիշտ, ընդ որում, իշխանությունը պետք է իր մասնակցությունն ունենա, ընննիմությունն ՝իր, այդ մասնաբաժիններն են, որ մենք պետք է կարողանանք ճիշտ համադրել և մասնագետների մասնակցությամբ հարցը տանել առաջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում