«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հերթական անգամ խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մասնագետը «բլանկոսներ»-ի և «կապտանռնագույններ»-ի միջև առկա մրցակցությունը խաղադաշտից տեղափոխել էր մամլո ասուլիսներ:
«Եկել էր այն պահը, երբ մենք գերազանցել էինք «Ռեալ»-ին և բազմաթիվ տիտղոսներ էինք նվաճել: Իսկ Մոուրինյոն փորձում էր մրցակցել մեզ հետ խաղադաշտից դուրս: Կարծում եմ՝ նման պահվածքը պայմանավորված էր նրանով, որ նա զգում էր՝ «Բարսելոնա»-ն ուժեղ է «Ռեալ»-ից»,- հայտարարել է Պիկեն:








































