Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2013/14թթ մրցաշրջանն անցկացնելու է «Բորուսիա»-ում:
«Վստահեցնում եմ, որ նոր մրցաշրջանը Ռոբերտն անցկացնելու է «Բորուսիա»-ում»,- Վացկեի խոսքերը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը:
Այսպիսով՝ հարձակվողը Մյունխենի «Բավարիա»-ում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա 2014/15թթ մրցաշրջանում, իսկ մյունխենյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի 2014թ. ձմռանը:
Լեհ հարձակվողը հայտարարել է, որ չի դիտարկելու այլ ակումբների առաջարկները:






































