Երեկ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող աշխարհի ամենաբարձր շենքից՝ «Բուրջ Խալիֆա»-ից ցած նետվելով՝ զոհվել է 30-ամյա մի տղամարդ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ասիական ծագմամբ տղամարդը նետվել է 147-րդ հարկից և հայտնվել 108-րդ հարկի հարթակում: Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդն աշխատել է նույն շենքում տարածք վարձակալած ընկերություններից մեկում: Ըստ որոշ լրատվամիջոցների` պատճառ է հանդիսացել այն, որ նրան թույլ չի տրվել արձակուրդ գնալ:
Նշվում է, որ 2010 թ. շահագործման հանձնված 828 մետր բարձրությամբ այս շենքից առաջին անգամ է ինքնասպանություն տեղի ունենում: