Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կարծիքն է հայտնել Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության շրջանակներում կայացած Ուրուգվայի ընտրանու դեմ խաղի մասին:
«Զարմանալի զգացում ունեի: Արդեն հինգ ամիս է չէի մասնակցել պաշտոնական հանդիպումների: Այնպիսի տպավորություն էր, կարծես մեկնարկային խաղս էր ազգային թիմի կազմում, չնայած 145 հանդիպում եմ անցակցրել:
Գոհ եմ խաղից և արդյունքից: Շնորհակալ եմ դել Բոսկեին և խաղընկերներիս վստահության համար»,- հայտարարել է Կասիլյասը:








































