Համացանցում է հայտնվել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր՝ «Ուոլ-սթրիթի գայլը» (The Wolf of Wall Street) ֆիլմի առաջին թրեյլերը:
Ֆիլմը հիմնված է նախկին ֆինանսական բրոքեր Ջորդան Բելֆորտի ինքնակենսագրական գրքի վրա:
1990-ականներին Բելֆորտը 22 ամիս անցկացրել է բանտում ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Սկորսեզեի ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Լեոնարդո դի Կապրիոն:
Ֆիլմում նկարահանվել են Ջոն Հիլը, Մեթյու Մաքքոնահին, Քայլ Չանդլերը, Ժան Դյուժարդենը ու Ջոն Ֆավրոն:
Ֆիլմի սցենարը գրել է Թերենս Ուիթները: Վարձույթը նախատեսված է 2013թ. նոյեմբերի կեսին:
«Ուոլ-սթրիթի գայլը» ֆիլմում հնչում է Քայնե Վեսթի
Black Skinhead կոմպոզիցիան՝ երաժշտի Yeezus ալբոմի թրեքներից մեկը:








































