Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության շրջանակներում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն առավելության հասավ Հարավային Ամերիկայի չեմպիոն Ուրուգվայի ընտրանու նկատմամբ:
Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Իսպանիայի ազգային թիմի: Իսպանացիների կազմում աչքի ընկան Պեդրո Ռոդրիգեսն ու Ռոբերտո Սոլդադոն: Ուրուգվայի հավաքականի միակ գոլը հեղինակեց Լուիս Սուարեսը:









































