Ստամբուլում կիրակի օրը Էրդողանի կողմնակից ցուցարարների խումբը հարձակվել է Թուրքիայի գլխավոր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի վրա: Ինչպես հայտնոում է Hurriyet-ը՝ հարձակվողները կարգախոսներ են հնչեցրել՝ ի պաշտպանություն վարչապետ Էրդողանի: Նրանք կոտրել են շինության ապակիները:
Հարձակման պահին գրասենյակում գտնված պատգամավորներից մեկն ասել է, որ ցուցարարները ներսում շարժ նկատելուն պես՝ փախել են, սակայն մինչ այդ քարեր ու փայտեր են նետել շենքի ուղղությամբ: Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել:
Ստամբուլում տեղ-տեղ ընդհարումները ցուցարարների և ոստիկանների միջև շարունակվում են: Ձերբակալվել է 350 մարդ:











































