Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

31-ամյա Արման «ձյաձյան» սեքսուալ բռնի գործողություն է կատարել իր 7-ամյա դստեր ընկերուհու նկատմամբ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Արման Առաքելյանի գործի դատավարությունը:

31-ամյա Արման Առաքելյանը մեղավոր է ճանաչվել մանկահասակ երեխայի՝ 7 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով:

Տուժող երեխան հանցավորի հարևանի երեխան է, հանցավորի երեխայի տարեկիցը համարյա, նրա խաղընկերուհին: Այդ երեխայի նկատմամբ պիղծ արարք կատարելը նույնն էր, կարելի է ասել, ինչ՝ եթե Արմանը նման բան աներ իր երեխայի հանդեպ…

Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 20-ի սահմաններում ալկոհոլային թեթև խմածության վիճակում ծառայությունից տուն վերադառնալով՝ Արման Առաքելյանը տեսել է, որ իր վեցամյա աղջիկը խաղում է հարևանի յոթամյա աղջկա հետ:

Արմանն իր դստերն ուղարկել է քեռու տուն՝ հեռախոսի լիցքավորման սարքը բերելու, իսկ հարևանի երեխային, ով մի պահ տարված է մնացել խաղով, թույլ չի տվել տնից դուրս գալ: Դուռը փակել է, երեխային նստեցրել մահճակալին ու սկսել է սեքսուալ գործողություն կատարել: Այդ պահին, բարեբախտաբար, երեխայի մայրը ձայն է տվել: Արմանը վախեցել է, դադարեցրել գործողությունը, երեխային թույլատրել է գնալ, բայց զգուշացրել է, որ տեղի ունեցածի մասին ոչ ոքի չասի:

Երեխան սաստիկ վախեցած է եղել: Բայց նաև բավական քաջ է եղել ու մոր հետ էլ ճիշտ հարաբերությունների մեջ է գտնվել. նա լացելով գնացել է մոր մոտ ու անմիջապես պատմել է կատարվածը: Մայրը, երեխայի վիճակը տեսնելով ու համոզվելով, որ նրա պատմածը հորինվածք լինել չէր կարող, առանց հապաղելու կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:

Ոստիկանները անմիջապես գնացել են Արման Առաքելյանի տուն, ապա նրան բերման են ենթարկել: Հաջորդ օրը Առաքելյանը կալանքի տակ է առնվել:

Արման Առաքելյանի գործը քննվել է դռնփակ կարգով:

Տուժող երեխայի մոր ցուցմունքով՝ իրենց ու Արման Առաքելյանի ընտանիքները եղել են նորմալ հարևանական հարաբերությունների մեջ:

Դեպքի օրը Արմանի կինը այցելել է իրեն, սուրճ են խմել, այնուհետև հարևանուհուն շտապ կանչել են բարեկամներից մեկի տուն՝ արյան ճնշում չափելու: Հարևանուհին խնդրել է թույլ տալ, որ իր աղջիկը նրանց տանը խաղա նրանց երեխայի հետ, մինչև բարեկամին բուժօգնություն ցույց տա ու վերադառնա: Ինքը թույլ է տվել: Հարևանուհին իր աղջկա հետ գնացել է տուն: Քիչ անց ինքը փողոցում է եղել ու տեսել է Արմանին, ով բարևել ու գնացել է իրենց տան կողմը: Որոշ ժամանակ անց վախեցած, լացակումած ու վազելով տուն է եկել իր դուստրը և պատմել է, թե ինչ է արել Արման «ձյաձյան»:

Երեխայի մայրը հայտնել է, որ դեպքից կես ժամ անց ինքը դիմել է ոստիկանություն: Երեխային հարցաքննել են մանկավարժի ու իր ներկայությամբ: Մայրը պնդել է, որ որևէ մեկը երեխային չի ուղղորդել ցուցմունք տալու ժամանակ, ցուցմունքը գրվել է երեխայի պատմածով:

Դատարանում տուժող երեխան ասել է, թե չի ուզում տեսնել Արման «ձյաձյային»: Երեխային հարցաքննել են ամբաստանյալի բացակայությամբ: Նա հայտնել է, որ այդ «ձյաձյան» «ոչ ձեռքով» դիպել է իր ձեռքին: Իսկ հոգեբանի հետ զրույցում երեխան ասել է, թե Արման «ձյաձյան» «ընդեղով» դիպել է իր ձեռքին ու թուշիկին, ինքը ձեռքերով պինդ փակել է բերանը, այդ ժամանակ ձայն է տվել մայրը…

Դատարանն արձանագրել է, որ տուժող երեխան, չնայած իր տարիքին ու այն հանգամանքին, որ դատարանում իրեն դրսևորել է բավական կաշկանդված ու վախեցած, այնուամենայնիվ, դատարանում տվել է տարիքին ու զարգացմանը համապատասխան ցուցմունք և պնդել է, որ ամբաստանյալը կատարել է մեղսագրված արարքը:

Տուժող երեխան հոգեբանի հսկողության տակ է:

Ամբաստանյալի բարեկամներից մեկը, ում դեպքի օրը կանչել էին նրանց տուն, գնացել ու տեսել է, որ Արմանը պառկած է մահճակալին ու ասում է, թե բերանը չորանում է: Երբ այնտեղ գտնվող ոստիկանության աշխատողներն ասել են, որ Արմանը սեքսուալ բռնի գործողություն է կատարել հարևանի մանկահասակ աղջկա նկատմամբ, վկան հարցրել է Արմանին՝ նման բան արե՞լ է, թե՞ չէ: Արմանը պատասխանել է. «Կարողա, չեմ հիշում, հարբած եմ եղել»: Վկան ամոթանք է տվել ու նրանց տնից դուրս եկել:

Արման Առաքելյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե բոլորը սուտ են ասում:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքի օրը աշխատանքից վերադարձել է, տեսել, որ հարևանի աղջիկն իր աղջկա հետ խաղում է: Երեխաներին ուղարկել է իր բարեկամի տուն՝ հեռախոսի լիցքավորման սարքը բերելու: Իսկ ինքը փոխել է շորերն ու տնից դուրս եկել:

Արման Առաքելյանը հայտնել է, թե քննչական փորձարարության ժամանակ կազմված արձանագրությունը, դրան կից լուսանկարները, որոնց մեջ ինքը, իբր, մատնացույց է անում, թե ինչպես ու որտեղ է կատարվել դեպքը, իրականությանը չեն համապատասխանում: Ինքը ոչ թե դեպքի կատարման տեղն է ցույց տվել, այլ շորերը փոխելու տեղը:

Դատարանը հրապարակել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա խոստովանել է, որ երբ հարևանի երեխան իրենց տանը մենակ է մնացել, ինքն այդ պահին փոխելիս է եղել շորերը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ հանկարծ գրգռվել է, մոտեցել երեխային… Հետո երեխայի մայրը ձայն է տվել…

Ինքը թույլ է տվել, որ երեխան գնա, բայց խնդրել է, որ կատարվածի մասին ոչ ոքի չասի:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալն ասել է, թե հարևան ընտանիքի հետ ինքը նորմալ հարաբերությունների մեջ է եղել, բայց չի կարող պատասխանել, թե ինչու են իրեն զրպարտում:

Իր վերջին խոսքում Արման Առաքելյանը խնդրել է իրեն… արդարացնել:

Դատարանը, սակայն, գործով ձեռք բերված ապացույցներով լիովին հաստատված է գնահատել Արման Առաքելյանի կատարած ծանր հանցանքը:

Որպես մանկապիղծ արարք կատարողի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ նրա խնամքին է 2006 թվականին ծնված դուստրը: Որպես ծանրացնող հանգամանք հաշվի է առնվել հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արման Առաքելյանին ու դատապարտել 10 տարի ազատազրկման:

Նմանատիպ դեպքերի ավելացումը պետք է ահազանգ լինի, որ անչափահաս երեխաների ծնողները շատ ուշադիր լինեն, իմանան, թե որտեղ է իրենց երեխան, ում հետ, աշխատեն երեխային մենակ չթողնել ու դաժան սթրեսի ենթարկվելու վտանգներից հնարավորինս զերծ պահեն:

Տուժող երեխայի ու նրա մոր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, դեպքից անմիջապես հետո իրավապահներին դիմելը ողջունելի է, դա որոշակի քաջություն է պահանջում: Գործի քննության ընթացքում ու առօրյա կյանքում երեխային նոր սթրեսների ենթարկելու անխուսափելիությունը չպետք է կաշկանդի, քանզի մանկապիղծը, մեկ անգամ քստմնելի արարք կատարելով ու անպատիժ մնալով, բացառված չէ, որ նոր ոտնձգություններ ևս կաներ ինչպես այդ, այնպես էլ այլ երեխաների նկատմամբ:

Լուսանկարում պատկերված անձինք նյութի հետ առնչություն չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում