Լայն տարածում է ստացել այն կարծիքը, որ տապակած սնունդը, հատկապես մեծաքանակ բուսայուղում, բացասաբար է ազդում առողջության վրա: Միսուրիի համալսարանում անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ իրականում դա այդպես չէ:
Պարզվում է, որ բուսայուղը կարևոր նշանակություն ունի սրտի համար: Յուրաքանչյուրը պետք է օրական 4 ճաշի գդալ բուսական յուղ ընդունի՝ իր սիրտը պաշտպանելու համար: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները 500 մեծահասակների վրա 15 կլինիկական փորձարկումներ անցկացնելու արդյունքում: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Արևածաղկի, եգիպտացորենի և սոյայի բուսայուղերը կենդանական ծագմամբ յուղի այլընտրանք են և ավելի կիրառելի ամենօրյա սննդի պատրաստման մեջ: Բուսայուղը պարունակում է օմեգա-6 ճարպաթթու, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և դրա հետ մեկտեղ՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկը:








































