Ամենաբարձր վարձատրվող մոդել Ժիզել Բյունդհենը թողարկել է սեքսուալ ներքնազգեստի սեփական հավաքածուն: Ըստ էության, Victoria’s Secret-ի նախկին մոդելը այս ապրանքների շուկայում կմրցակցի իր նախկին գործատուի հետ:
Մոդելը պատրաստվում է անձամբ ցուցադրել իր հավաքածուն: 32-ամյա մոդելի և երկու երեխաների մոր՝ ներքնազգեստով լուսանկարները միշտ էլ պայթող ռումբի ազդեցություն են թողել:
Instagram-ի իր էջում Ժիզելը տեղադրել է լուսանկարները՝ հույս ունենալով, որ ներքնազգեստը շատերը կհավանեն:
Նշենք, որ վերջերս նա պայմանագիր է ստորագրել H&M հագուստի ապրանքանիշի հետ: Ժիզելը պատրաստվում է գովազդել այն:
Հավելենք նաև, որ Բյունդհենը Forbes-ի կողմից համարվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը:












































