Իտալիայի կառավարությունը որոշել է մոտ 4 մլրդ դոլար հատկացնել երկրի տնտեսությանը աջակցելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էնրիկո Լետան՝ փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով՝ հատկացվող գումարի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել մոտ 30 հազար աշխատատեղ:
Տնտեսության աջակցման՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված միջոցառումները ներառում են նաև հարկային ոլորտում մեղմացումներ և նավերի ու զբոսանավերի հարկերի նվազեցում:






































