Bloomberg պարբերականի փոխանցմամբ` մոտ ժամանակներս «Լիվերպուլ»-ը կավարտի բանակցությունները Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ ու պայմանագիր կստորագրի Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը չեղյալ է համարել իր այցը Բրազիլիա, որպեսզի ավարտին հասցնի բանակցությունները:
Նշվում է, որ «Լիվերպուլ»-ը 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց 20 մլն ֆունտ է վճարելու: Պայմանագիրը պաշտոնապես կարող է կնքվել արդեն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը խփած 25 գոլով ճանաչվել է Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Այդ ցուցանիշով նա նաև արդյունավետության ռեկորդ է սահմանել:






































