Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Վրացիները միշտ այն սպասումով են, որ Հայաստանը հօգուտ իրենց քայլ կանի և ոչ թե` հակառակը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Վրաստանի կողմից՝ քվեարկության համար առաջարկված բանաձև` Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վերաբերյալ` նվիրված փախստականների խնդրին:

Այդ բանաձևին կողմ է քվեարկել 62, դեմ` 16 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ռուսաստանը։ Ձեռնպահ են մնացել 84-ը: Բանաձևի համաձայն՝ փախստականները հնարավորություն կունենան վերադառնալ իրենց բնակության վայրեր՝ Աբխազիա և Հարավային Օսեթիա:

Հայաստանի կողմից դեմ քվեարկելը տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց ինչպես այստեղ, այնպես էլ Վրաստանում․ հատկապես այնտեղ շատերը քննադատորեն մոտեցան այսօրինակ որոշմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն, անդրադառնալով Հայաստանի՝ դեմ քվեարկելուն, ասաց․ «Հայաստանը պետք է գիտակցի, որ երբ ինչ-որ քայլ է անում, դրա մասին մյուսները հաստատ համապատասխան դատողություն և հետևություններ են անում: Հասկանալի է, որ Հայաստանն իր շահերն է պաշտպանում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր է, բայց շատ կարևոր է, որ Հայաստանը փորձի հաշվի առնել նաև իր մյուս գործընկերոջ, հարևան երկրի՝ Վրաստանի շահերը: Եթե Հայաստանի հետաքրքրությունների շրջանակներում չեն Վրաստանի շահերը, ապա գոնե պետք է այնպես անի, որ դրանք այսպիսի արձագանք չունենան Վրաստանում»:

Ա․ Ստեփանյանը հավելեց, որ Հայաստանի այդ քայլը Վրաստանում վատ արձագանք է ստացել։ Ըստ նրա՝ ճիշտ է, քաղաքական իմաստով գործողություն և հայտարարություն չի եղել, բայց հասարակության շրջանում քննարկումների տեղիք է տվել։ «Վրացի ազգը միշտ այն սպասումով է, որ Հայաստանը կպաշտպանի իրեն»,- նշեց Ստեփանյանը:

Մեր հարցին` հնարավո՞ր է հայ-վրացական հարաբերություններն այս պատճառով տուժեն, Առնոլդ Ստեփանյանը պատասխանեց․ «Սա առաջին անգամը չէ, ես չեմ կարծում, որ կտրուկ անկում լինի։ Հնարավոր է՝ կարճաժամկետ վատթարացում լինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում