Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանը ժամանակից մեկ ամիս շուտ ծննդաբերել է։ Նա և Քանյե Ուեսթը դուստր են ունեցել։ Ռեալիթի-շուի աստղը ծննդաբերել է Բևեռլի Հիլզի Cedars-Sinai հիվանդանոցում:
Մի քանի ժամ առաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Քիմը ծննդաբերական ցավերով տեղափոխվել է հիվանդանոց, և գուցե մոտակա օրերին կամ ժամերին ծննդաբերի։ Հայտնվում էր նաև, որ նրա երեխայի հայրը՝ Քանյե Ուեսթը, հետաձգել է իր բոլոր գործնական հանդիպումները, որպեսզի ծննդաբերության ժամանակ իր սիրելիի կողքին լինի։








































