«Ֆլումինեսե»-ի հարձակվող Ռաֆայել Սոբիսը տուգանայինից գեղեցիկ գոլ է հեղինակել Բրազիլիայի առաջնության շրջանակներում «Պորտուգեզե»-ի դեմ կայացած խաղում:
Նշենք, որ տուգանային հարվածի իրավունքը ևս վաստակել էր Բրազիլիայի ընտրանու նախկին հարձակվողը, ում դեմ պայքարում մրցակիցը խախտել էր կաննոները:
Հավելենք, որ Սոբիսը հավասարեցրեց հաշվի հավասարակաշռությունը, սակայն հանդիպման վերջում հյուրերը ևս մեկ գնդակ բաց թողեցին, և խաղն ավարտվեց 2:1 հաշվով` «Պորտուգեզե»-ի հաղթանակով:








































