Հաղորդվում է, որ Չինաստանում միաժամանակ վատ ինքնազգացողությամբ հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 300 երեխա Սիչուան նահանգի դպրոցներից մեկից: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով պետական տեղեկատվական գործակալությանը:
Երեխաները 8-12 տարեկան են:
Նահանգի պաշտոնյաներն ասում են, որ անցկացվում է հետաքննություն՝ պարզելու հիվանդության պատճառը: Երեխաների մոտ գրանցվել է բարձր ջերմություն ու գլխապտույտ:







































