«Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է իր մարզական կարիերան շարունակոլ Անգլիայի առաջնությունում:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մազիչ Դևիդ Մոյսը հաջորդ մրցաշրջանում ցանկանում է ուժեղացնել անգլիական գրանդի կենտրոնական գիծը: Ըստ բրիտանական մամուլի՝ Կլաուդիո Մարկիզիոն շոտլանադացի մասնագետի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Ինչպես հաղորդում է Мirror-ը, իտալացի ֆուտբոլիստը նշել է, որ երջանիկ կլիներ շարունակել իր կարիերան անգլիական ակումբի կազմում: Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 25 մլն ֆունտ:







































