Baker & Hostler փաստաբանական բյուրոն աշխատանքի է ընդունել IBM ընկերության ստեղծած ռոբոտ-փաստաբանին: Արհեստական ինտելեկտը կզբաղվի սնանկացման գործընթացներին առնչվող հարցերով, գրում է Futurism-ը:
ROSS անունը կրող ռոբոտն աշխատում է IBM-ի ստեղծած Watson կոգնիտիվ համակարգի հիմքով: Թվային փաստաբանը կարողանում է հասկանալ մարդկային լեզուն, փնտրել տեղեկություններ, պատասխանել հիպոթեզներով և փաստարկներ մեջբերել՝ հղում կատարելով մասնագիտական գրականությանը: IBM-ի տեղեկացմամբ՝ այն աշխարհում առաջին ռոբոտ-փաստաբանն է: