Չինաստանի Չունցին քաղաքում բավականին արտասովոր ամուսնության առաջարկություն է արվել: Տղան իր ընկերուհուն զարմացրել է ոչ թե ամուսնության առաջարկությամբ, այլ հագուստով:
23-ամյա ուսանողը ստեղծագործաբար է մոտեցել այդ իրադարձությանը: Նա ծաղիկներով զարդարել է այն շինությունը որտեղ պետք է առաջարկություն աներ աղջկան և պատի վրա գրել է. «Հարսնացու, ես սիրում եմ քեզ»:
Սակայն երիտասարդին նման նախապատրաստությունն անբավարար է թվացել, քանի որ նրա պատկերացմամբ աղջիկը պետք է ապրումներ ունենար: Ուսանողը «հանճարեղ» լուծում է գտել: Նա ցանկացել է իր ընտրյալին ցույց տալ, թե ինչպիսի տեսք է նա ունենալու հարսանիքի ժամանակ:
Այդ նպատակով հնարամիտ չինացին հարսանեկան զգեստ է ձեռք բերել, սակայն ոչ թե հարսնացուի, այլ իր համար: Նախքան առաջարկություն անելը նա հագել է ձյունաճերմակ, լայն բացվածքով զգեստը և գոհ է մնացել արդյունքից:
Աղջկա պատասխանը հայտնի չէ, սակայն ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները՝ զարմանալի կլիներ, եթե նա համաձայներ:












































