«Մոնակո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ցանկանում է, որ ակումբում հանդես գան առաջատար ֆուտբոլիստներ:
«Մոնակո»-ին արդեն միացել են Ռադամել Ֆալկաոն, Ժոաո Մոուտինյոն, Ջեյմս Ռոդրիգեսը, Դանիել Ագերը:
«Ակումբը ձգտում է եվրոպական գրանդի կարգավիճակ ձեռք բերել: Մենք սպասում ենք, որ թիմի կազմը կհամալրեն առաջատար ֆուտբոլիստներ: Վստահ ենք, որ նրանք կմիանան մեզ առաջիկա օրերին: Ես ընտրեցի «Մոնակո»-ն, քանի որ այստեղ կան բոլոր պայմանները` առանցքային ֆուտբոլիստ դառնալու համար»,- նշել է Ֆալկաոն:







































