Գեոլոկացիոն Foursquare ծառայության օգտատերերը հնարավորություն են ստացել ՝ ստեղծելու իրենց «check-in»-երի անիմացիոն քարտեզը: Time Machine վեբ-հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են տեսնել այն վայրերը, որոնցում իրենք երբևէ եղել են:
Հավելվածի օգնությամբ այցերի վիճակագրությունը կարելի է տեսնել ըստ ամսաթվի: Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, թե որքան հաճախ է օգտատերն այցելել այս կամ այն տեսակի հաստատություն (ռեստորան, կինոթատրոն, խանութներ): Time Machine-ը կարող է նաև օգտատիրոջ ակտիվության գրաֆիկ կազմել՝ ըստ շաբաթվա օրերի: Հավելվածը նախորդ այցերի հիման վրա կարող է անձամբ ընտրել և Ձեզ առաջարկել նոր հաստատություն:
Քանի որ հավելվածը գովազդային է, պատկերի անկյունում կտեղադրվի Samsung Galaxy S4 սմարթֆոնի տարբերանշանը:









































