Համացանցում է հայտնվել Սելինջերի կյանքի մասին պատմող Շեյն Սալերնոյի «Սելինջեր» ֆիլմի նոր թրեյլերը:
Ֆիլմը ամերիկացի գրող Ջերոմ Դևիդ Սելինջերի կյանքի մասին է: Հայտնի է, որ նա վարել է մենակյացի կենսակերպ՝ 1965-ից հետո չէր հրապարակում նոր աշխատանքներ, իսկ 1980-ականներից նաև չէր տալիս հարցազրույցներ:
Այդ իսկ պատճառով Սալերնոյի՝ գրողի կյանքի մասին պատմող ֆիլմում Սելինջերի կյանքի մասին պատմում են նրա ընկերները, ազգականներն ու գործընկերները:
Ֆիլմի վրա աշխատելիս Սալերնոն հարցազրույց է վերցրել Սելինջերի հետ բավական մտերիմ հարաբերություններ ունեցած 150 մարդուց:
Ֆիլմում տեղ են գտել նաև մշակույթի տարբեր ներկայացուցիչների՝ գրող Գոռ Ցիդալի ու դերասան Դենի դե Վիտոյի, Մարտին Շինի, Էդվարդ Նորտոնի, Ջոն Քյուսակի ու Ֆիլիպ Սեյմուրի հետ զրույցներից հատվածներ: Նրանք պատմում են, թե ինչպես է Սելինջերի ստեղծագործությունն ազդել իրենց կյանքի վրա:
«Սելինջեր» ֆիլմը ամերիկյան վարձույթ դուրս կգա 2013թ. սեպտեմբերին:
Գրողի ամենահայտնի գործերից է «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում», որն առաջին անգամ էկրանավորվել է 1951թ.:
Նա մահացավ 2010թ. հունվարի 10-ին՝ 92 տարեկանում:










































