Մեծ Բրիտանիայի կառավարությունը միջազգային ավիաընկերությունների համար տարածել է փաստաթուղթ, որով կոչ է արել դեպի նրանց երկիր ուղևորվող օդանավերի սրահ չթողնել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որին կասկածում են ամերիկյան հետախուզության գործողությունների մասին գաղտնի տվյալները հրապարակելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փաստաթղթի լուսանկարները լրագրողներն արել են այսօր, Բանկոկի օդանավակայանում: Գործակալության տվյալներով՝ կոչը տարածվել է հունիսի 10-ին:
Ինչպես նշում է գործակալությունը, բրիտանացի անանուն դիվանագետը հաստատել է, որ նման կարգադրություն իսկապես կա:
Ներկայում Հոնկոնգում գտնվող Սնոուդենը քաղաքական ապաստան է փնտրում այն երկրների շարքում, որոնք հավատում են խոսքի ազատությանն ու դեմ հանդես գալիս քաղաքացիական ազատությունների ոչնչացմանը:







































