Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն արգելել է խորհրդարանականներին, դաշնային նախարարներին ու այլ պաշտոնատար անձանց առանց անհրաժեշտության լքել երկիրը: Այս մասին հայտնում է Pakistan Today-ը:
Այժմ արտասահմանյան ուղևորության համար պահանաջվում է վարչապետի, երկրի ազգային ժողովի, օրենսդիր ժողովի խոսնակի և սենատի ղեկավարի թույլտվությունը:
Նավազ Շարիֆի քարտուղարությունը նաև պատրաստել է փաստաթուղթ, որն իր մեջ ներառում է արտասահմանյան ուղևորությունների արժեքի՝ 40 տոկոսով նվազեցման առաջարկներ:
Նավազ Շարիֆը հանդիսանում է «Պակիստանյան մուսուլմանական լիգայի» առաջնորդ: Կուսակցությունը մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն էր ստացել: Շարիֆը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ:








































