Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Դիարբեքիրի հայության հույսը վերափոխվել է անհանգստության. VOA

Թուրքիայի երբեմնի հայաշատ քաղաքի՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցումը տեղի հայերին հույս ներշնչեց ապագայի հանդեպ, սակայն վերջին ամիսների պատերազմական գործողությունները տապալեցին այդ հույսերը:

Անցյալ տարի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումը միավորել էր տեղի հայ  բնակչությանը և սփյուռքի ներկայացուցիչներին: Եկեղեցու վերակառուցումը Թուրքիայի հինավուրց հայկական համայնքը վերականգնելու հույս էր շատերի համար: Սակայն այդ հույսը մարեց, երբ Թուրքիայի կառավարությունը բռնագրավեց Սուրբ Կիրակոսը և վեց այլ եկեղեցիներ:

«Սուրբ Կիրակոս» հիմնադրամից Գաֆուր Թուրքայի խոսքով՝ եկեղեցու բռնագրավումն անցյալի մութ հիշողություններ է արթնացնում:

«Օրենքն ասում է, որ մեր եկեղեցիները բռնագրավված են: Սակայն, երբ մենք այդ հարցը ուղղում ենք պետական մարմիններին, նրանք ասում են, որ դա այդպես չէ: Մենք նման իրավիճակում նախկինում եղել ենք: 1936 թվականին մեր ամբողջ գույքը մեզանից խլել էին և մենք մինչ այժմ պայքարում էինք դրանք վերադարձնելու համար: Այս ամենը մեզ անծանոթ չէ։ Մենք ընկճված ենք և վախեցած, քանի որ չգիտենք գալիքը»:

Բռնագրավումների շուրջ ծավալվող բանավեճը Դիարբեքիրի պատմական տարածքը վերականգնելու փորձերի վերջին ճիգերից է: Ցեղասպանությունից առաջ Դիարբեքիրը հայկական քաղաք է եղել։ Այսօր այստեղ հայ գրեթե չի մնացել և եկեղեցու վերակառուցումը խորհրդանշական դեր ուներ:

Սուրբ Կիրակոս եկեղեցին դարձել էր մի վայր, որտեղ հայերը, ում նախնիները մահմեդականություն էին ընդունել, կարողանում էին վերագտնել իրենց ինքնությունն ու հավատքը:

Կառավարության անդամները հայերին կապում են քուրդ ապստամբների հետ, իսկ երկրի անվտանգության ուժերի կողմից պատերին հակահայկական գրություններ են հայտնվել քաղաքով մեկ:

Դիարբեքիրի հայերից մեկը, ով չի ցանկանում ինքնությունը բացահայտել, ասել է, թե իրենք վախի մեջ են ապրում:

«Բոլորիս մեջ վախ կա: Այն ինչ կատարվել է 1915 թվականին հայերի հետ, այժմ կատարվում է քրդերի դեմ: Նրանց մտածելակերպն ու տրամաբանությունը նույնն է, ինչ նախկինում: Մենք արդեն վերապրել ենք ցեղասպանություն և չենք ցանկանում այն կրկին վերապրել»:

Մեկ տարի առաջ, երբ քուրդ ապստամբների և անվտանգության ուժերի միջև հրադադարը թևակոխում էր երրորդ տարին, խաղաղությունը տեղի բնակիչներին հնարավորություն ընձեռեց վերհիշել իրենց էթնիկ և կրոնական անցյալը, ինչը խորհրդանշվեց Սուրբ Կիրակոսի վերակառուցմամբ: Դիտորդները նկատում են, որ պատերազմի վերսկսումը հույսը փոխարինեց վախով, հատկապես տարածաշրջանի հայկական փոքրամասնության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում