Պրահայի քաղաքապետարանում և Չեխիայի խոշորագույն բանկերից մեկի («Կոմերչնի բանկա») մասնաճյուղում խուզարկություն է անցկացվել: Այս մասին հաղորում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ֆինանսական ինստիտուտում բացել են մի քանի արկղեր և առգրավել են փաստաթղթեր, ոսկի ու թանկարժեք զարդեր:
Ֆինանսական փաստաթղթեր են առգրավվել քաղաքապետարանից: Ոստիկաններին, մասնավորապես, հետաքրքրել են փաստաթղթեր, հիմնականում՝ մայրաքաղաքում թունելի շինարարության և աղբահանման հարցով ընկերությունների հետ կնքված պայմանագրերը:
Հիշեցնենք, որ այսօր Պրահայում ձերբակալվել է Չեխիայի վարչապետի օգնականը: