Թուրքիայի դեմ ԵՄ ցանկացած որոշում անհիմն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան չի ճանաչի երկրի դեմ ընդունված ԵՄ որոշումները»,- ասել է նա:
Էրդողանի խոսքերով՝ ԵՄ խորհրդարանը սկզբի համար պետք է վերանայի Հունաստանում տեղի ունեցած իրադարձությունները:
«Թուրքիան ԵՄ անդամ չի հանդիսանում, այդ պատճառով ԵՄ-ն իրավունք չունի միջամտելու երկրի ներքին գործերին»,- հավելել է նա:
Թուրքիայում երկու շաբաթից ավել շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք հակակառավարական բնույթ են կրում:






































