Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Դատախազության նախկին աշխատակիցը՝ Սուրիկ Խաչատրյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մտերմության մասին

Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  90-ականների գործունեության մասին նոր տեղեկություններ է ներկայացրել:

Նրա պատմելով՝ 1994-95 թվականներին  Ս. Խաչատրյանը չնչին կոպեկներով իր հարազատներին է վաճառել Գորիսում գտնվող ու այդ ժամանակին գործող Էներգետիկ մի մեծ պետական կառույց:

Հետագայում, երբ քաղսովետի նախագահ էր, այդ նույն կառույցը տասնապատիկ թանկ գներով էներգոցանցին վերավաճառեցին: Նրա խոսքերով, դեպքի առթիվ Գորիսի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, բայց կարճ ժամանակ հետո կարճվեց:

Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանին այդ տարիներին հովանավորում էին ՀՀՇ-ականները. «Սա ոչ թե մի օրում այդպիսին դարձավ, այլ հենց հեղափոխութան՝ ՀՀՇ-ի իշխանության գալու օրվանից: Նա այն ժամանակ մոտ էր և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Վանո Սիրադեղյանի, ՀՀՇ-ական պատգամավորների հետ, որոնց հետ գնացել էին Զոռզոռ ուտել-խմելու, որտեղ էլ  հղի կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարվեց: Լևոն Զուրաբյանը, որ ասում է՝ Սուրիկ Խաչատրյանը սերտաճել է իշխանության հետ, ես էլ ասում եմ՝ այդ սերտաճումը եկել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և սերտաճել է առայսօր: Այս երկիրը երկիր կդառնա միայն այն ժամանակ, երբ ՀՀՇ-ի քաղաքական աղբանոցից ոչ ոք չդառնա ղեկավար այս երկրում: Սուրիկ Խաչատրյանը կռված տղա է, բան չունեմ ասելու, բայց նրանք են մեղավոր, որոնք այդ կռված, ազնիվ մարդկանց որպես բութ գործիք բերեցին քաղաքականություն, երբ նրա նմանները պետք էին, որ ամեն տեղ կեղծեին, թալանեին ու ահաբեկեին: Հո նախագահը չէր թալանելու: Նախագահը մեկով պետք է կատարեր այդ գործը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում