Դուբայում ոստիկանները զբոսաշրջիկ կնոջն օգնել են վերադարձնել 70 հազար դոլարով փաթեթը, որը նա մոռացել էր հյուրանոցում, իսկ աշխտակիցներն այն նետել էին աղբարկղը:
Կինը միայն օդանավակայանում է հայտնաբերել, որ փաթեթը կորցրել է և միանգամից դիմել է ոստիկանություն:
Հյուրանոց ժամանած ոստիկանները գտել են կորած գումարի «հետք»-ը. այն սկզբում նետել են աղբարկղ, որից հետո տեղափոխվել է քաղաքային աղբանոց:
Հյուրանոցից աղբը դուրս բերած մեքենային հետ են կանչել, մաքրման ծառայության աշխատակիցները ստուգել են բոլոր փաթեթները և գտել են կորած գումարը: Ոստիկանները գումարը հասցրել են օդանավակայան և հանձնել տիրոջը:










































