Սիրիայի հակամարտության ընթացքում զոհվել են հազարավոր երեխաներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին են վկայում ՄԱԿ-ի նոր զեկույցի տվյալները՝ նվիրված զինված հակամարտություններում երեխաների մասնակցության ուսումնասիրությանը:
Ինչպես նշվում է զեկույցում, Սիրիայի կառավարական զորքերը և ընդդիմադիրները երեխաներին և դեռահասներին հաճախ օգտագործում են որպես մահապարտների կամ «կենդանի վահանների»:
Բացի այդ, զինված խմբավորումները երեխաներին ստիպում են կատարել տարբեր օժանդակ աշխատանքներ, օրինակ՝ զինամթերք տեղափոխել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական բանակը կտտանքների է ենթարկում այն երեխաներին, որոնք կապեր են ունենում ապստամբների հետ:










































