Ադրբեջանը պետք է հայոց լեզվի ֆակուլտետ բացի: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Միրզազադեն:
Պատագամավորի խոսքերով՝ «Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին», այդ պատճառով ինքն անհրաժեշտ է համարում, որ ադրբեջանական բուհերում հայոց լեզվի ֆակուլտետ բացվի:











































