Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Հարի Քեյնը կարծում է, որ մրցաշրջանի ընթացքում հագեցած խաղային գրաֆիկն իրեն չի խանգարի լավ մարզավիճակով մոտենալ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։
«Ինձ լավ եմ զգում։ Լիովին առողջ եմ և պատրաստ Եվրոպայի առաջնությանը։ Հուսով եմ՝ կհաղթենք մրցաշրջանի վերջին խաղում։ Անհամբեր սպասում եմ «Եվրո-2016»-ին»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Sports Mole-ը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 57 խաղ։ Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականը միևնույն խմբում է Ռուսաստանի, Ուելսի ու Սլովակիայի ընտրանիների հետ։







































