ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի բնակիչը, որը դաջվածք էր արել իր 3 տարեկան զարմիկին, դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դատարանը 29-ամյա Կրուս Տենորիոյին մեղավոր է ճանաչել ոչ մանրէազերծ գործիքներ օգտագործելու մեջ: Մեղադրող կողմի կարծիքով՝ նա գիտակցաբար երեխայի կյանքն ու առողջությունը ենթարկել է վտանգի:
Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին: Տենորիոն երեխայի ձեռքին դաջել է I տառը:









































