Bild-ի տեղեկություններով՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» մեծ հարցականի տակ է:
Բանն այն է, որ 25-ամյա ֆուտբոլիստը մարզման ընթացքում՝ բասկետբոլ խաղալիս, վնասվածք է ստացել ու չի խաղա 2 ամիս, իսկ «Սիթի»-ն չի ցանկանում վնասվածքով ֆուտբոլիստ ձեռք բերել:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն էլ հայտարարել է, թե ցանկացած վնասվածք խոչընդոտ կարող է լինել ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում:
Նշենք, որ «Բորուսիա»-ի ու Գյունդողանի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի ամռանը:









































