Լույս է տեսել Նաոմի Ուոթսի մասնակցությամբ «Դիանա. սիրո պատմություն» ֆիլմի կարճ տեսահոլովակը:
Տեսագրությունը սկսվում է արքայադուստր Դիանայի կերպարով: Պարզ է, որ դերասանուհին այնքան էլ նման չէ Դիանային, սակայն նա այնքա՜ն լավ է փոխանցում արքայադստեր խառնվածքը։
Ֆիլմը, որը վարձույթում կլինի սեպտեմբերից, մեզ կպատմի ոչ միայն հասարակական գործիչ և արքայադուստր Դիանայի, այլև Դիանայի՝ որպես հասարակ կնոջ, նրա ապրումների մասին: Ֆիլմը կբացի արքայադստեր և բժիշկ Հասնաթ Հանի սիրավեպի գաղտնիքը և ցույց կտա նրա՝ մամուլի ուշադրության կենտրոնում գտնվելու բացասական կողմերը:








































