Էշթոն Քեթչերի մասնակցությամբ ֆիլմը ցուցադրության նոր ժամկետ ունի՝ օգոստոսի 16-ը:
Հիշեցնենք, որ կենսագրական «Ջոբս» ֆիլմը պետք է ցուցադրվեր դեռ ապրիլին, բայց ֆիլմի ստեղծողները հետաձգել են ցուցադրությունը, որպեսզի որոշ տեսարաններ ավելացնեն և մնացածն ավելի մշակեն՝ նշելով, որ այդ տարբերակը մամուլում կարող է մեծ աղմուկ բարձրացնել: Իհարկե, նման հայտարարությունն էլ ավելի մեծ իրարանցում է առաջացրել մամուլում: Բացի այդ, ֆիլմի քննադատությամբ արդեն հանդես է եկել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:
«Այն, թե ինչպես են մեզ պատկերել, շատ հեռու է իրականությունից»,- ասել է նա:











































