Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Էսպանյոլ»-ին, որի նկատմամբ առավելության հասավ 5:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկական գոլ խփեցին Լիոնել Մեսսին, Նեյմարն ու Ռաֆինյան:
Կատալոնական ակումբը 88 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Բարսելոնա» – «Էսպանյոլ»՝ 5:0
1:0 Մեսսի (8′), 2:0 Սուարես (52′), 3:0 Սուարես (61′), 4:0 Ռաֆինյա (74′), 5:0 Նեյմար (83′)







































