«Ռոմա»-ի ղեկավարները որոշել են, թե ինչ գումար են ծախսելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին է հայտնում Sky Italy-ն:
Ամառային տրանսֆերային ձեռքբերումների նպատակով հռոմեական ակումբը 35 մլն եվրո կհատկացնի:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռոմա»-ն հետաքրքրված է «Ուդինեզե»-ի պաշտպան Մեխդի Բենատիայի և «Կալյարի»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի ծառայություններով: Ակնկալվում է նաև, որ վաղը Ռուդի Գարսիան պաշտոնապես կստանձնի «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:






































