Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն դառնալու փաստը:
«Չորրորդ անգամ դարձանք Գերմանիայի չեմպիոն: Անհավանական է: Ուրախ եմ, որ կարողացա երկու գոլ խփել: Այժմ կարող ենք տոնել:
Հաջորդ շաբաթ չեմպիոնություն կտոնենք Մյունխենում, մեր երկրպագուների հետ: Այնուհետև Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչն է: Հիանալի կլինի, եթե «Բավարիա»-ն նվաճի Գերմանիայի գավաթը»,-մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:







































