Կանադայի կառավարությունը վերացրել է Բելառուսի դեմ պատժամիջոցները: Այդ մասին տեղեկացրել է Կանադայի ԱԳՆ-ն, գրում է korrespondent.net-ը:
2006-ի դեկտեմբերին ընդունված սահմանափակումները վերացվել են ի պատասխան «Բելառուսում վերջերս տեղի ունեցած խոստումնալից իրադարձություններին»՝ ասվում է հայտարարության մեջ:
Կանադայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլը համաձայնեցվում է 2015-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ընդունած որոշումներին:








































