Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իր թիմը կենտրոնացած է Իսպանիայի Լա Լիգայի հանդիպումների վրա, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին կմտածի ավելի ուշ:
Օրեր առաջ «Ատլետիկո»-ն դուրս եկավ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Մադրիդի «Ռեալ»-ին: Լա Լիգայի 36-րդ տուրից հետո «Ատլետիկո»-ն հավասար միավորեր ունի «Բարսելոնա»-ի հետ:
«Կենտրոնացած ենք «Լևանտե»-ի հետ խաղի վրա: Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին խոսելու համար դեռ 15 օր կա: Չենք նայում ուրիշներին: Կենտրոնացած ենք սեփական խաղի վրա:
Յուրաքանչյուր հաջորդ խաղ մեզ համար նոր եզրափակիչ է: Կփորձենք առավելագույն միավորներ վաստակել և դրանից հետո միայն նայել՝ քանի միավոր ունեն հակառակորդները»,- հայտարարել է Սիմեոնեն:








































