Աֆղանստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ համացանցում տարածված տեսանյութում ցուցադրված է հյուսիսային Ջաուզջան նահանգում իրականացված մահապատիժը մի կնոջ նկատմամբ, ում մահվան է դատապարտել թալիբների դաշտային դատարանը՝ գրում է bbc.com-ը:
Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են 200 տղամարդ լսում թալիբների տեղացի առաջնորդին, որը հրապարակում է դատավճիռը, իսկ մեղադրյալ կինը խոստովանում է, որ սպանել է ամուսնուն:
Դրանից հետո կնոջը սպանում են՝ կրակելով ծոծրակին:
Չորս տարի առաջ համացանցում տեղադրված նմանատիպ մի տեսանյութ աշխարհի հանրության բուռն արձագանքին արժանացավ:









































