Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հետ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Իսպանիայի ԱԳՆ-ի պատասխանում ասվում է, որ նման այցերն իրականացվում են մասնավոր նախաձեռնությամբ և չեն փոխում Իսպանիայի դիրքորոշումը տվյալ հարցի հանդեպ:
Նամակում նշվում է, որ «Իսպանիան, ի թիվս միջազգային իրավունքի սկզբունքների, ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային:







































