Ֆրանսիական MultiPod Studio ճարտարապետական ստուդիայի մասնագետները ներկայացրել են Pop-Up House տան նախագիծը, հայտնում է novate.ru-ն: Այն իրենից ներկայացնում է էներգիայի շատ ցածր պահանջով կառույց` տան ջերմային կորուստների նվազեցման շնորհիվ:
Pop-Up-ը հավաքվում է մեկուսացնող բլոկներից` իրար միացված թեթև փայտե պանելներով: Տան հավաքումը տևում է ընդամենը չորս օր: Ֆրանսիայի հարավում արդեն կառուցվել է Pop-Up House-ի առաջին նախատիպը:















































