Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը որոշի պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, ապա ստիպված է լինելու նրան վճարել 5 մլն ֆունտ։ Այս մասին տեղեկացնում է The Times-ը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն անհաջող մրցաշրջան է անցկացնում։ Չնայած՝ թիմը դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, այդուհանդերձ, Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ինչը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի ապահովում։
Վան Գալի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․ ամռանը։ «Յունայթեդ»-ը հետաքրքրվում է Ժոզե Մոուրինյոյի ծառայություններով։





































