Եվրոպացիները հիասթափվել են Եվրոպայի հարցում քաղաքական գործիչների խոստումներից, դրանով է բացատրվում ԵՄ երկրներում պոպուլիստական տրամադրությունների աճը ԵՄ երկրներում: Soir թերթի էլեկտրոնային տարբերակի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Եվրոպան խոստում է, բայց խոստում, որը չպահեցին»,- ասել է Շուլցը Հռոմում ԵՄ-ի ապագայի մասին բանավեճի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵՄ երկրեների բնակչությունը «անարդարության զգացում» ունի, երբ եվրոպացի ղեկավարները, չկատարելով «ավելի շատ զբաղվածություն, ծառայություններ և աճ ապահովելու» խոստումները, շարունակում են նոր հարկեր պարտադրել, և դա՝ «հանուն բանկերի փրկության»: «Սա այն Եվրոպան չէ, որը նրանք (եվրոպացիները) ուզում էին տեսնել»,- ասել է Շուլցը:
Իր հերթին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել չիդեալականացնել Եվրոպան և նրա հետ միասնական պետության և միասնական ազգի ստեղծման հույսեր չկապել:









































