Նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերով եվրահանձնակատար Նելի Քրոեսն առաջարկում է ընդունել օրենսդրական փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ կտան մինչև 2014 թ. Եվրոպայում վերացնել ռոումինգի սակագները:
«Շուկան պետք է աշխատի, ինչպես նաև սարքերը պետք է գործեն: Ներդրումները պետք է մշտական դառնան: Մեր ուժերի սահմաններում է վերացնել բազմաթիվ խոչընդոտներն այս ճանապարհին»,- կարծում է նա:
Եվրախորհրդարանի մոտեցող ընտրությունների ֆոնին, որոնք, ինչպես նախատեսվում է, անցկացվելու են 2014 թ. մայիսին, եվրահանձնակատարը ցանկանում է քաղաքացիներին ցույց տալ, որ ԵՄ-ն ձգտում է բարելավել նրանց կյանքը՝ ընդունելով միջոցներ, որոնք համապատասխանում են նրանց օրինական սպասումներին:
Քրոեսն անդրադարձել է ծախսերին, որոնք կրում են իրենց պետության սահմաններից դուրս եկող օգտատերերը:
Օրենսդրական փաստաթղթերի փաթեթը, որոնցում առկա են միության բնակիչներին համացանցին ազատ հասանելիություն տրամադրելու և կիբեռհարձակումների դեմ պայքարի մի շարք միջոցներ, Քրոեսը խոստանում է ներկայացնել հուլիսին կամ սեպտեմբերի սկզբին:
Նշենք, որ ռոումինգի սակագներում արդեն փոփոխություններ կան. 70 եվրոցենտի փոխարեն, որը գործում էր նախորդ տարվա հուլիսից, 2013 թ. հուլիսի 1-ին վճարը կազմելու է 45 ցենտ, իսկ ևս մեկ տարի անց այն կնվազի մինչև 20 ցենտ: